ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Վրաստանում ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը

 

Թբիլիսիում և Բաթումում բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Պատգամավորը բացել է միջոցառումը՝ վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին նստած: Դա առաջացրել է դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը:

Ռուսական պատվիրակությանը դուրս են բերել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և ուղեկցել են միկրոավտոբուսի մոտ, իսկ ցուցարարները նրանց ուղղությամբ շշեր են նետել և փորձել են ջուր լցնել նրանց վրա:

Դրանից հետո բողոքի ակցիան սկսվել է հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորվել է ռուսական պատվիրակությունը: Հավաքվածները Գավրիլովից պահանջել են ներողություն խնդրել:

Երեկոյան բողոքի ակցիան, որին հազարավոր մարդիկ էին հավաքվել, շարունակվել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի առաջ:

"კურიერის" სპეციალური გამოშვება 21:00 საათზე

Posted by Rustavi 2 on Thursday, June 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ