Ի՞նչ է ստացվում. փաստորեն Ծիծեռնակաբերդը կանգուն է ու բաց այցերի համար, պատմությունից չենք փախչում. Ստեփանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին:

«Ջեյմս Դի Վենսը կնոջ հետ ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդում։

Ի՞նչ է ստացվում․ փաստորեն Ծիծեռնակաբերդը կանգուն է, բաց է այցելությունների համար:
Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելը մնում է պաշտոնական արարողակարգի մաս:
Չենք վախենում արտաբերել Ցեղասպանություն բառն ու չենք հրաժարվել մեր պատմությունից:
Սենց էլ անորոշ վիճակ ընդդիմության համար»,- գրել է Ստեփանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ