Դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի.Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրում է.

Դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, պահանջում եմ հերքում, ներողություն և դրամական փոխհատուցում իմ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և զրպարտելու համար:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը վերջին տարիներին պարբերաբար փորձում է արատավորել իմ անունը` ինձ վերագրելով առերևույթ հորինված փաստեր:

Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, բայց խոսքի ազատությունը երբեք չի կարող դառնալ մարդկանց զրպարտելու կամ վիրավորելու միջոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ