Հովնան Սրբազանը՝ Կտրիճ Ներսիսյանի թիրախում․ ովքեր էին ակցիա կազմակերպիչներն ու մասնակիցները

Կտրիճ Ներսիսյանի հետ աֆիլացվող Շեմ Youtub-յան ալիքը երեկ տարածեց <<Լոս անջելեսի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել ի պաշտպանություն Մայր Աթոռի>> վերնագրով մի տեսանյութ։ Թեև նույն իրադարձությանը վերաբերվող նույն տեսանյութերն արդեն ընդդիմադիր լրատվականների շրջանառության նյութ էին դարձել։ Իրականում փորձել էին սկանդալային վերնագիր ստանալ և արտասանվող տեքստով թաքցնել կադրերի աղքատիկությունը։

Կտրիճ Ներսիսյանի ապաշնորհ և միահեծան կառավարման հետևանքով վերջին ամիսներին ներեկեղեցական կյանքում լարվածության աճն աննախադեպ ծավալների է հասել և նրա դեմ ուղղված բողոքի ալիքը գնալով մեծանում է։ Եկեղեցական բարենորոգումների օրակարգն անդարձելության փուլում է իսկ կաթողիկոսական գահից Կտրիճ Ներսիսյանի հեռացումն անխուսափելի է։ Հրաժարականի պահանջի հիմքում ընկած են վարչակառավարչական, բարոյական, կանոնական, ինստիտուցիոնալ և այլ բազում խնդիրներ։ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է գործի դնել ընդդիմադիր հոգևորականներին ճնշելու, վախեցման, սադրելու, վարկաբեկելու մեթոդներ, կարգալուծության սուրը դեռևս շառաչում է օդում։ Կտրիճի գործադրած ջանքերը սակայն չեն ապահովում ակնկալվող արդյունքը։

Ճնշման քաղաքականության ձախողումից հետո Ներսիսյանն ու նրա շրջապատը, ըստ նախապես իրենց մոտ եղած մեթոդական ցուցումների, անցել են այլ ռազմավարության՝ էժանագին սադրանքների միջոցով հանրային օրակարգը շեղելու փորձերի։ Կիրակի օրը Ներսիսյանին ղեկավարող կուսակցությունների ներկայացուցիչներ և երրորդ երկրների քաղաքական շահեր սպսարկող ակտիվիստներ կազմակերպել էին բողոքի ակցիա ԱՄՆ Արեւմտյան թեմի Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի բակում։ Ակցիայի ասելիքը կամ  պահանջը ձևակերպելը շատ դժվար է, քանի որ ըստ էության աղմկարարությունից զատ այլ բան, թերևս, որպեսզի թեմի Բարեջան Առաջնորդ Հովնան Սրբազանն այլևս չպահանջի Կաթողիկոսի հրաժարականը և արդարություն ու բարենորոգում պահանջող մյուս հոգևորականների հետ գնա ապաշխարելու։

Չնայած հավաքի սակավամարդ լինելուն, կազմակերպիչները ակտիվորեն փորձում էին սրել իրավիճակը՝ ակնկալելով, որ Առաջնորդը կամ Առաջնորդարանի աշխատակիցներից որևէ մեկը ոստիկանություն կհրավիրի տաճարի բակ։ Այդ կերպ ակնկալում էին ստեղծել «հալածվող եկեղեցասեր հավատացյալի» կերպար, որը կարող էր օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ մղվող տեղեկատվական պայքարում։ Իրականում կար ցանկություն Հովնան սրբազանից երկրորդ Եզրաս Ներսիսյան կերտելու։ Բալորիս հիշողության մեջ դեռ թարմ է թե ինչպես 2018ի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության օրերին Եզրասի Ներսիսյանը Մոսկվայում օմոնականներին հրավիրեց և բերման ենթարկեցին Եկեղեցու բակում հավաքված խաղաղ ցուցարարներին։

Սակայն Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի բակում ակցիայի կազմակերպիչները չէին հասկացել մի քանի պարզ ճշմարտություն։ Նախ, ԱՄՆ-ն ազատ երկիր է, որտեղ բողոքի արտահայտումը քաղաքացու հիմնարար իրավունքներից է, եթե այն չի խախտում օրենքը։ Երկրորդ, Հովնան սրբազանը ժողովրդավարական արժեքների կրող և քրիստոնեական բարձր գիտակցություն ունեցող կիրթ հոգևորական է, ով կարևորում է մարդու արժանապատվությունը և ազատ արտահայտվելու իրավունքը։ Երրորդ, Հովնան Սրբազանն ի տարբերություն Կտրիճ և Եզրաս Ներսիսյանների չի տառապում մարդատյացությամբ և սեփական ժողովրդի թշնամին չէ։ Այո, Հովնան Սրբազանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգևորականներից է, մշտապես ասելիք և անելիք ունեցող։ Այո, նա Բարենորոգման նախաձեռնության մեջ է, իր պահանջները և բարենորոգման կարոտ կետերը և Կտրիճի պաշտոնանկության բոլոր պատճառները հրապարակել է թե հանրայնորեն և թե որպես հավանական Եպիսկոպոսական ժողովի օրակարգի մեջ ներառնվելիք հարցեր, ձևակերպել և ուղարկել է Մայր Աթոռ։ Իր գործողությունների համար վայելում է իր Թեմի անսակարկ աջակցությունը, սակավամարդ կամ բազմամարդ բողոքի ակցիաների պատճառով էլ չի չարանում իր ժողովրդի դեմ։ Ուշագրավ է նաև, որ այս չստացված ակցիան լուսաբանվեց անվանափոխված Շողակաթ հեռուստաընկերության կողմից։ Այդ երբվանի՞ց տվյալ լրատվամիջոցը որոշեց, որ այլևս բողոքի ակցիաներն էլ արժե լուսաբանել։ Առավել հետաքրքիր է այն հանգամանքը, որ նույն հեռուստաընկերությունը, ըստ մեթոդական ցուցումների, չի անդրադառնում այնպիսի բողոքի ակցիաներին, որոնք ուղղակիորեն պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը և առհասարակ ինչը Կտրիճի սրտով չէ, գլխիվայր շրջված են մեկնաբանում։ Իրականում Կտրիճի լրատվականում արժե որպեսզի կարողանան զանազանել փաստը մեկնաբանությունից, իսկ սկզբունքայնությունը՝ քաղաքական նպատակահարմարությունից։ Կազմակերպիչների անունները հայտնի են բոլորին մենք նրանց անունները գրելու փոխարեն տեղադրում ենք լուսանկարները։

Կտրիճի լրատվականը թող պատրաստվի շուտով բազմահազարանոց ցույցեր են նրա դեմ։ Կտրիճ Ներսիսյանը պիտի հասկանա, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շահերից է բխում իր հեռանալը և իրավիճակի ավելորդ լարումն ամենևին իր շահերից չի բխում։ Կտրիճ Ներսիսյանը պիտի օրենքի առաջ պատասխան տա իր բոլոր ապօրինությունների և հանցանքների համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ