Ուզում եմ տեսնել հերթական լացուկոծ արձագանքը, թե բա՝ Ծիծեռնակաբերդ չի գնալու, հանել են օրակարգից. Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին և ընդդիմության՝ այդ այցի շուրջ քննարկումներին:

«Ուզում եմ տեսնել հերթական լացուկոծ դրածների արձագանքը, թե բա՝ Ծիծեռնակաբերդ չի գնալու, հանել են արարողակարգից և այլն…, ընդ որում՝ ասում էին բավական ծանրակշիռ գործիչները։

Հուսամ՝ մնացյալ ահաբեկող սցենարների սուտ լինելը ևս շատ արագ կբացահայտվի ու պարզ կդառնա շատերի համար։

Վենսը կնոջ հետ այցելեց Ցեղասպանության հուշահամալիր, խոնարհվեց Հայոց եղեռնի զոհերի հիշատակին»,- ասվում է Աբրահամյանի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ