![]()
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին և ընդդիմության՝ այդ այցի շուրջ քննարկումներին:
«Ինչպես և ասում էի…
Մենք հասել ենք մի կետի, երբ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման լուրջ հենասյուն՝ Ջեյ Դի Վենս։
Բանալի բառը՝ հենասյուն։
Հարցազրույցներում քանիցս ասել եմ, որ հաղորդակցուղիների բացման և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար Հայաստանն է ԱՄՆ-ի հենասյունը տարածաշրջանում։
Միջուկային էներգետիկայի ոլորտում ստորագրվեց «123» բանաձևը, որի մասին առաջինն եմ խոսել՝ նշելով, որ գործընթացը պետք է արագացնել, քանի որ այն Կոնգրեսում վավերացման պահանջ ունի։
TRIPP հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան։ Սկզբնական փուլում՝ 5 միլիարդ դոլարի ներդրումներ, երկրորդ փուլում՝ 4 միլիարդ։
ԱՄՆ-ն շահագրգռված է ՀՀ բնական ռեսուրսների օպտիմալ շահագործմամբ, ինչպես նաև կիսահաղորդիչների ու արհեստական բանականության ներդրմամբ՝ Ջեյ Դի Վենս։
Տես փետրվարի 5-ին Հ1-ով իմ հարցազրույցը՝ ներդրումների, NVidia-ի ու կիսահաղորդիչների, արհեստական բանականության, աշխատատեղերի և ենթակառուցվածքների մասին։
Միակ տեղեկությունը, որի մասին մինչև ԱՄՆ փոխնախագահի այցը չէի խոսել, անօդաչուների ձեռքբերումն էր։ Դե կներեք՝ ռազմական գաղտնիքներ չեմ բացահայտել»,- գրել է Սարգսյանը:
![]()