Այսօր մենք երկիր ենք, որին ԱՄՆ-ն վաճառում է միկրոչիպեր, որոնցից աշխարհի երկրների մեծ մասին չի վաճառի

Դանիել Իոնիսյանը գրել է․

Պետության ամենակարևոր ռեսուրսներից մեկը հեղինակությունն է, որքանով է այն վստահելի գործընկեր:
Այսօր մենք երկիր ենք, որին ԱՄՆ-ն վաճառում է միկրոչիպեր, որոնցից աշխարհի երկրների մեծ մասին չի վաճառի (որ հանկարծ ռուսների կամ չինացիքի ձեռքը չընկնի), վաճառում է AI-ով աշխատող դրոններ, որոնց տեխնոլոգիան ևս խիստ գաղտնի է ԱՄՆ-ի հակառակորդներից և, անգամ, կիսվում է խաղաղ միջուկային տեխնոլոգիաներով, որոնք աշխարհի երկրների մեծ մասի համար գաղտնի են:
Սա վստահության իրական և լրջագույն ինդիկատոր է: Ով ուզում է իշխանություն լինի՝ այս վարկանիշը պետք է պահի ու զարգացնի:
Հ.Գ. Ես դեռ հիշում եմ Սերժ Սարգսյանի ժամանակները, երբ Հայաստանը «խաբող ու գցող» երկրի համբավ էր ձեռք բերել (հիմնականում՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի պատճառով):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ