Միջերկրական ծովից Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, մառախուղ

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 10-11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ