Գյուլնազ տատը ձեր համեմատ լուրջ վերլուծաբան-ստրատեգ է. Անանյան

Լրագրող Ռոբերտ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փոխնախագահ Վենսը ՆԵՐԴՐՈՒՄ բառն ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է, երբ խոսում էր ՀՀ-ում ամերիկյան ատոմակայանի կառուցման և 9 միլիարդ դոլարի մասին։ Թե բա՝ ամերիկացիք թարգմանիչին ուղղորդել են «ներդրում» բառն ասել, որ հայ ժողովրդին խաբեն 😂 Այ էդ մակարդակի են ձեր վերլուծությունները՝ դավադրապաշտական, հորինվածք, պարզապես՝ սուտ։ Գյուլնազ տատը ձեր համեմատ լուրջ վերլուծաբան-ստրատեգ է։ Հպարտացեք, թե ինչ մակարդակի վրա եք։
Նույն կերպ էլ ասում էիք, որ Փաշինյանը Վենսի հետ Սպիտակ տանը առանց ՀՀ դրոշի է հանդիպել, ինչը ԱՄՆ-ի անարգանքն է մեր դեմ և դա անկարևոր հանդիպում էր։ Դա էլ սխալվեցիք, քանի որ անդրոշ հանդիպումը լուրջ քայլ էր դեպի Թրամփի ուղի, ՀՀ-Ադրբեջան 17 կետանոց պայմանագրի նախաստորագրում, ՀՀ-ԱՄՆ այսօրվա ծրագրերի իրագործում։ Ես ուրախ եմ, որ ռուսները ձեզ նման դավադրապաշտների հույսին են։ Ուրեմն միշտ տապալելու են։
Ես չգիտեմ, 9 միլիարդն ի վերջո միայն ԱՄՆ-ն է ներդնելու, թե նաև Հայաստանը կմասնակցի, բայց որ Վենսը 9 միլիարդը ամերիկյան ՆԵՐԴՐՈՒՄ է ներկայացնում, դա փաստ է։ Եվ դուք կեղծում եք։
Ուղիղ մեջբերեմ Վենսի խոսքը. «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։
Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։
Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, և դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։
Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ