Նոր զենքեր են գնվում, որոշ դեպքերում՝ ամենալավերը

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ ճիշտ կլինի՝ հանրությունը որոշակի իմանա, թե ինչ զենքեր են գնվում, առավել ևս, որ հիմա Ադրբեջանի հետ հանգիստ վիճակ է:

«Նոր զենքեր են գնվում, որոշ դեպքերում՝ ամենալավերը, դրանցից օգտվելու համար ժամանակ է պետք»,- ասում է նա:

Միաժամանակ նա շեշտում է, որ պատերազմի ռիսկերը նվազել են, սահմանին ռազմական ակտիվություն չկա:

Ինչ վերաբերում է Հնդկաստանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցին, վերջինս նկատում է. «Նման այցերը ցույց են տալիս՝ ինչ բարձր մակարդակի վրա են հայ-հնդկական հարաբերությունները ռազմական առումով»:

Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ՀՀ այցին՝ Ներսիսյանը չի բացառում, որ այս այցով նոր փաստաթղթեր ստորագրվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն:

Նա նաև չի բացառում, որ TRIPP-ի հետ կապված Ադրբեջանի վրա ճնշումները կավելացվեն:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ