![]()
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որը տեղի կունենա հունիսի 7-ին։
«Խնդիրը նրանում է, թե ինչպես ենք խաղաղության գործընթացը հաջորդ, լավ փուլ տեղափոխում, ինչպես ենք վարչապետին պահում լավ տեղում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում», — ասել է Վենսը այսօր Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում։
«Եվ, եթե իմ աջակցությունը որևէ բան նշանակում է, ինքը դա ունի։ Սա այն մարդն է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն», — նշել է Վենսը։
![]()