![]()
Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 123 համաձայնգրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։
Aյս մասին հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Այժմ, երբ դա ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթվի, որպեսզի ամերիկյան և հայկական ընկերությունները կարողանան քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով: Սա դասական փոխադարձ շահեկան տարբերակ է: Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և դա նաև, կարծում եմ, նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար։ Դա նաև ստեղծելու է բազմաթիվ նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգներում: Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ: Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Եվ կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու առումով։ Եվ դա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»,- ասել է Ջեյ Դի Վենսը:
![]()