«11 մլն դոլարի հետախուզական դրոնների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար»․ Ջեյ Դի Վենս

«Մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար, այլ նաեւ բարգավաճում՝ ԱՄՆ հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառություններ, ինչպես նաեւ առանց մեր երկրի նախագահի առաջատրության հնարավոր չէր լինի անել։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի եւ ԱՄՆ գործընկերության համար»,- այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար, այլ նաև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր ուզում ենք հայտարարել այնպիսի նախաձեռնությունների մասին, որոնք առանց ձեր առաջատարության, ձեր հանձնառության, ինչպես նաև մեր երկրի նախագահի առաջնորդության հնարավոր չէր լինի իրականացնել։ Ես իսկապես հավատացած եմ, որ այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և ԱՄՆ գործընկերությանը»,- նշեց նա։

Այսօր ստորագրվեց Միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը։ Վենսն ասաց, որ սա մի ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ ապագա ծրագրեր իրականացնելու։ «Սկզբում մոտ 5 մլրդ դոլար գումարի մասին ենք խոսում, ներդրումների, երկրորդ փուլում՝ ևս 4 մլրդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և երկրի էներգետիկ անվտանգության ու կայունության համար․ ստեղծվելու են շատ աշխատատեղեր և ԱՄՆ-ում, և Հայաստանում։ Սա նշանակում է՝ ամերկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիներ արտահանի այլ երկիր։ Եվ էլի ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության»,- ասաց նա։

Նա նշեց, որ «ԹՐԻՓՓ» նախագիծը արմատական տրանսֆորմացիա կբերի տարածաշրջանին։ «Բացվելու է նոր աշխարհ միջազգային առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի համար։ Կապահովվի աննախադեպ կապ Հայաստանի և հարևան երկրների միջև։ Սա հոյակապ է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլ նաև կնպաստի խաղաղության գործընթացին։ Երբ կապում ես էներգետիկան և տնտեսությունը, դա նպաստում է խաղաղությանը։ Մենք ոչ թե պարզապես ուզում ենք կերտել խաղաղություն, այլ ցանկանում ենք, որ կերտված խաղաղությունը լինի կայուն և երկարատև»,- ընդգծեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ