Վարչապետ Փաշինյանի առաջնորդության արդյունքում Հայաստանում կառուցվում են ԱԲ սերվերային կենտորններ․ Վենս

Վենսի խոսքով՝ ԱՄՆ նախագահն ու Հայաստանի վարչապետը միասին շատ մեծ ձեռքբերումներ են ունեցել։

«Խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը չի կերտվում անցյալում, այն կերտվում է ապագայում: Հայաստանի վարչապետը, աշխատելով իմ և նախագահ Թրամփի հետ, մենք միասին Հայաստանի համար ոչ միայն խաղաղություն ենք կերտում, այլ նաև բարգավաճում ենք ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաների մասին, որոնք առանց Ձեր (խմբ․ նկատի ունի ՀՀ վարչապետին) առաջատարության, հանձնառությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի առաջնորդության հնարավոր չէին լինի։ Համոզված եմ, որ այսօր Հայաստանի ու ԱՄՆ-ի գործընկերության համար նոր սկիզբ է դրվում»,-ընդգծեց ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնագրով՝ ԱՄՆ-ն մի շարք արտոնագրեր է հաստատել NVIDIA ընկերության համար, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք ինչպես ամերիկյան ընկերությունների համար, այնպես էլ հայկական։

«Սրանք կիսահաղորդիչներ են, որոնք աշխարհի մեծ մասում գոյություն չունեն և չկան։ Հիմա այստեղ՝ Հայաստանում, արդեն իսկ կառուցվում են (խմբ. նկատի ունի արհեստական բանականության սերվերային կենտրոն)՝ վարչապետ Փաշինյանի առաջնորդության արդյունքում»,-շեշտեց ԱՄՆ փոխնախագահը։

Այս մասին Վենսն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ