![]()
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը «Վերին Լարս» անցակետում փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի պատճառով արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()