![]()
Փետրվարի 9-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 11:40-ի սահմաններում Land Rover մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բժիշկները վիրավորին տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Արդյոք վրաերթի ենթարկվածը Թալինի ճանշինին պատկանող տրանսպորտային միջոցի վարո՞րդն է, թե՞ ուղևորը, նույնպես պարզվում է։
![]()