![]()
Այս մասին ԱԺ-ում ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման քննարկմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում քչերը գիտեն, որ Հայաստանը առաջինն է ընդունել քրիստոնեությունը։
«Սրա շուրջ ևս պետք է մեծ հանրահռչակում իրականացնենք։ Աշխարհում քչերը գիտեն, որ մենք ենք առաջինը ընդունել քրիստոնեությունը։ Եթե իտալացիներն առաջինն ընդունեին, դրա մասին բոլորը կիմանային, եթե հույներն ընդունեին՝ նույն կերպ կիմանային։ Կոպիտ է հնչում, բայց պետք է ասեմ՝ անտերության մատնված վանական համալիրները վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին։ Դրա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի Հանրապետության հանրահռչակումը որպես զբոսաշրջային երկիր»,- ասել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ «անտերության մատնված» վանական համալիր տանող ճանապարհները վերանորոգում են, որ անգամ Հայաստանի զբոսաշրջիկների համար դարձնեն հասանելի։
«Խոսքը Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիրի մասին է, որտեղ հասնելու համար ինչ-որ կետից պետք էր երևի վարձել ջիպեր, բայց հիմա կարելի է հեծանիվով, ոտքով, ավտոբուսով , մարդատար մենքայով հասնել այնտեղ։ Դա էլ բավարար չէ, սարքել ենք քայլուղի։ Նույնը արվել է Գնդեվազում»,- ասել նա։
Նշենք, որ ծրագրի համար Հայաստանը 120 մլն եվրո արժողությամբ վարկ է վերցնում։
![]()