Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է․ Արման Եղոյան

«Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ըստ Եվրոստատի՝ 2025 թվականին ԵՄ անդամ երկրներում ապաստան հայցած (ժողովրդական լեզվով ասած՝ հանձնված) ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2850, ինչն ավելի քան 34 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ցուցանիշից (4330 քաղաքացի) և ավելի քան 46 տոկոսով պակաս է նույն ցուցանիշի՝ Սերժ Սարգսյանի և Տաշիրի Կարեն Կարապետյանի իշխանության տարիների (2009-2017) տարեկան միջինից (5280 քաղաքացի)։ Եվ ընդհանրապես, սրանից ավելի քիչ հայցեր եղել են միայն քովիդային 2020 և 2021 թվականներին՝ ակնհայտորեն պայմանավորված լոքդաունի և օդային ուղևորափոխադրումների շեշտակի կրճատմամբ։

Համոզված եմ, որ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ այս թիվն է՛լ ավելի է նվազելու։

Միանգամից պատասխանեմ բոլոր այն հոռետեսներին, որոնք կասեն, թե այս նվազումը կապված է ԵՄ մեկնելու հնարավորությունների ինչ-ինչ ֆիզիկական սահմանափակումների հետ․ 2025 թվականին 2024թ․-ի համեմատ Հայաստանից ԵՄ օդային ճանապարհով ուղևորափոխադրումների թիվը աճել է 178 հազարով (որից 87 հազարը մեկնումների, իսկ 91 հազարը ժամանումների աճն է)։

Այսինքն՝ ոչ թե ԵՄ-ում ֆիզիկապես հայտնվելու հնարավորություններն են նվազել, այլ այնտեղ ապաստան հայցելու և մնալու կարիքը և (կամ) ցանկությունը, ու 2025-ը այդ առումով բեկումնային տարի էր»,- գրել է նա։

875.jpg (231 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ