Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ նախատեսում են Հայաստան բերել հերթական համաշխարհային աստղին։

Լրագրողների հարցին, թե ում մասին է խոսքը, նախարարն արձագանքել է.

«Կգա ժամանակը, Կառավարությունը դրա մասին կհայտարարի։ Մենք պլանավորում ենք այսուհետև տարեկան մինչև երկու կամ ավելի համաշխարհային աստղ հրավիրել Հայաստան, ինչը զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է»։

Նա օրինակ է բերել Վրաստանին՝ նշելով, որ այդ ուղղությամբ երկիրը բավականին հաջող է աշխատել։

Հարցին՝ արդյոք արդեն բանակցություններ ընթանո՞ւմ են, նախարար Պապոյանը պատասխանել է՝ այո՛, սակայն խուսափել է անուններ նշելուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ