![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել:
«Ուզում եմ դիմել մեր հարգելի մատուցողներին, որ իրենց գործատուներին կոչ անեն և հասնեն նրան, որ իրենց եկամուտները հստակ ֆիքսեն, որովհետև դրանով նրանք դառնում են առողջության ապահովագրության շահառու, նաև եկամտահարկի վերադարձի տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորություն կստանան։
Ընդհանրապես բոլոր այն դեպքերում, երբ միտումն այն է, որ հարկ չտանք, որպեսզի լավ լինի, ընդհակառակը՝ հարկ վճարելու արդյունքում մարդկանց բարեկեցության հնարավորությունները լավանում են և չեն նվազում»,- նշել է վարչապետը:
![]()