![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամների հայտարարություններին:
«Տեսա, որ ռուսաստանցի օլիգարխի թիմը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում օլիգարխը իր գրպանից փող է տալու նախարարներին։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ նրանք տենչում են այն ժամանակներին, երբ օլիգարխի եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, և ծրարով փող էին բաժանում միմյանց, բայց նկարագրվածը Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է։
Այս օտարածին օլիգարխներին թույլ չենք տալու մեր երկրին վերաբերվել Կալուգայի զավոդի պես»,- գրել է Ռուբինյանը:
![]()