Խնդրանք լրատվամիջոցներին՝ ավելի շատ խոսեցրեք նորելուկ «գործիչներին». Հասմիկ Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամների վերջին հայտարարություններին:

«Խնդրանք լրատվամիջոցներին. ավելի շատ խոսեցրեք նորելուկ «գործիչներին»։

Հարցնում են՝ բա ինչպես եք պատրաստվում լավ մասնագետին բերել պետական համակարգ աշխատելու, եթե ո՛չ աշխատավարձ եք բարձրացնելու, ո՛չ էլ պարգևավճար եք տալու։

Պատասխանում է՝ բարերար Կարապետյանն իր անձնական միջոցներից կտա աշխատավարձը։

Այն, ինչ պետք է իմանալ սրանց մասին։

Ծրարով փողին վերադարձ չի լինելու»,- գրել է Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ