ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

  • Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ը, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ։
  • Փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելելու են Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ