Այս օտարածին օլիգարխներին թույլ չենք տալու մեր երկրին վերաբերվել Կալուգայի զավոդի պես․ Ռուբինյան

ԱԺ փոխխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Տեսա, որ ռուսաստանցի օլիգարխի թիմը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում օլիգարխը իր գրպանից փող է տալու նախարարներին։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ նրանք տենչում են այն ժամանակներին, երբ օլիգարխի եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, և ծրարով փող էին բաժանում միմյանց, բայց նկարագրվածը քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է։

Այս օտարածին օլիգարխներին թույլ չենք տալու մեր երկրին վերաբերվել Կալուգայի զավոդի պես։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ