Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. ԿԳՄՍ նախարար

 

 

րեկ Նոյեմբերյանում բացվել է երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Ֆեյսբուքի էջում։

 

«Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։

 

Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։

 

Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը»,- նշված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ