![]()
«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն մտածում է Սաուդյան Արաբիայի լիգայից հեռանալու մասին։
Ռոնալդոն Սաուդյան Արաբիայի լիգայի բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է, որ պատրաստ է լքել երկիրը՝ տրանսֆերային իրավիճակից դժգոհ լինելու պատճառով։
«Ալ-Նասրին» մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ խաղացողը իրեն դավաճանված է զգում։
Աղբյուրը ենթադրել է, որ իրավիճակը կարող է լուծվել, եթե PIF բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ֆուտբոլիստին երաշխիքներ տա ակումբի և ընդհանուր առմամբ լիգայի հեռանկարների վերաբերյալ։
Ավելի վաղ 40-ամյա պորտուգալացի հարձակվողը բաց է թողել Սաուդյան Արաբիայի լիգայի «Ալ-Ռիադի» դեմ խաղը (1-0)։ Հաղորդվում էր նաև, որ նա բաց է թողել խաղից հետո մարզումը։ Մինչ այդ հաղորդվել էր, որ Ռոնալդուն դժգոհ է այն ձևից, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հարստության հիմնադրամը (PIF) կառավարում ակումբը՝ համեմատած մրցակիցների, մասնավորապես՝ «Ալ-Հիլալի» հետ։
Նաև հաղորդվել էր, որ Ռոնալդուն դեմ է եղել Բենզեմայի «Ալ-Հիլալ» տեղափոխությանը՝ «մրցակցությանը վնաս հասցնելու» պատճառով։ Ըստ առկա տեղեկությունների՝ ֆուտբոլիստը դեռևս մտադիր չէ վերադառնալ խաղադաշտ, քանի դեռ իր մտահոգությունները պատշաճ արձագանք չեն ստացել։
![]()