Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան

«Այս պայմաններում այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում վերացնում են Ծովագյուղ 35/6 կՎ ենթակայանից սնվող 6 կՎ օդային գծի վթարային անջատումը, որն իրականացնում է մի շարք ռազմավարական կառույցների էլեկտրասնուցումը»:

Այս մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր մասնագիտական ստորաբաժանումներին և հերթապահ խմբերին՝ անբասիր ու հանձնառու աշխատանքի համար՝ անկախ ժամից և եղանակային պայմաններից»,- գրել է Պետրոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ