«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ

Փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արմեն Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայոբ Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 127 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ քարե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Արմեն Ս.-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 34-ամյա Հարություն Շ.-ն, 33-ամյա Գևորգ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ