![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի խոստումներին:
«Մեկը խոստանում է երեխաներին անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, երրորդը՝ ցմահ հարկերից ազատում։
Միանգամից այս լոզունգը հիշեցի՝ «Землю крестьянам, заводы рабочим, воду матросам»!!! Եվ իհարկե այդ ամենի ավարտը…
Իսկ եթե լուրջ, այսպես է լինում, երբ ՉԿԱ հստակ քաղաքական օրակարգ, ռազմավարություն, արտաքին քաղաքական տեսլական։
Կամ ավելի վատ՝ այդ տեսլականը կա, բայց այն այնքան ահավոր է Հայաստանի համար, որ հանրությանը ներկայացնելուց նույնիսկ իրենք են վախենում։
Հստակ, հայաստանակենտրոն, հայ մարդու իրական շահերից բխող և ՀՀ ազատ, անկախ, ինքնիշխան ապագային միտված օրակարգի բացակայությունը փորձում են կոծկել ՊՈՊՈԻԼԻԶՄՈՎ։ Եվ այլ կերպ ուղղակի չի լինում»,- գրել է Ստեփանյանը:
![]()