Կտրիճ Ներսիսյանի օպերացիան ընդդեմ Հայոց Բանակի

 

ԶՈւ Հոգևոր Առաջնորդության հոգևորականների գրեթե ողջ դասին Կտրիճ Ներսիսյանն օգտագործեց ընդդեմ Հայոց Բանակի։ Վերջին ամիսներին Կտրիճ Ներսիսյանն ամենօրյա ռեժիմով հրահանգավորում էր գնդերեցներին` ստահոդ տեղեկություններ տարածել Հայոց Բանակի սպաների դեմ` իբրև թե վերջիններս սիտպում և ճնշում են գնդերեցներին միանալու Հայ եկեղեցու Բարենորոգման օրակարգին։

Երեկ Կտրիճ Ներսիսյանը պաշտոնապես ազդարարեց իր իսկ կողմից ծրագրված օպերացիայի ավարտը և » վաստակաշատ» քահանաներին պարգևատրեց ըստ ֆեյսբուքյան գրառումների։

Արդեն նախկին գնդերեցների հետ հանդիպման ժամանակ, ուր ներկա էր նաև Նաթան արքեպիսկոպոսը, Կտրիճ Ներսիսյանն ասել է, որ որպես գնահատանք նոր ու յուղալի նշանակումներ են ստանում քահանաները։ Հիշեցման կարգով նշենք, որ գնդերեցները ֆինանսավորվում էին ԶՈւ-ի կողմից և միշտ անտեսված են եղել Ներսիսյանից։
Բայց իրավիճակը թելադրել է իր կանոնները և եկեղեցականները ստացել են հետևյալ նշանակումները.

1. Մովսես վարդապետ-Մեծ Բրիտանիա, Մանչեստր
2. Ենովք քահանա-Նոր Նորքի Հայորդյաց տուն (գաղտագողի նաև Գեղարդի վանք)
3. Վարազդատ քահանա-Երևանի Սուրբ Աննա եկեղեցի (Առանց թեմակալ Առաջնորդին տեղեկացնելու, որը կանոնական խնդիր է եկեղեցում)
4. Գյուտ քահանա-Ավստրալիայի թեմ (առանց անգլերենի մինիմալ գիտելիքների)
5. Ղևոնդ քահանա-Հարավային Ռուսաստանի թեմ
6. Սամուել քահանա-Ֆրանսիայի թեմ
7. Հակոբ քահանա-Յոթ Վերք (Շիրակի թեմ)
8. Աբգար քահանա (Բագրատ Գալստանյանի քրոջ տղան է)-Հաղարծնի վանք (Տավուշի թեմ)
9. Արիս քահանա-Արմավիրի թեմ (Առանց Առաջնորդ եպիսկոպոսի համաձայնության)
10. Կորյուն քահանա-Արմավիրի թեմ (ի դեպ, երկար տարիներ ամուսնալուծված է, բայց շարունակում է քահանայագործել)
11. Վանանդ քահանա-Եզրաս Ներսիսյանի թեմ
12. Երեմիա քահանա- Եզրաս Ներսիսյանի թեմ
13. Դանիել քահանա-Եզրաս Ներսիսյանի թեմ

Հիմա գանք Կտրիճ Ներսիսյանի հակականոնական հերթական սկանդալին որոշմանը։ Վերջինս հայտարարել է, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ՊՆ հաշվեկշռին է, վերցնում է Կաթողիկոսի ենթակայության տակ և
երկու քահանա է նշանակում այդ եկեղեցում`
1. Պսակ քահանա
2. Տրդատ քահանա
Կտրիճը այս երկու քահանաներին պատվիրել է եկեղեցում կազմակերպչական հարցերը հանձնել Սպիդի Սամո մականունով դպիրին, Ամերիկյան գրանտակեր Արմեն Հարեյանին, իսկ երգչախումբը հանձնել Երուսաղեմի Թեոդորոս եպիսկոպոսի քրոջը։
Երևանի եկեղեցիներից մեկը առանձնացնել առաջնորդություններից և վերցնել Էջմիածնի ենթակայության տակ բացահայտ հակականոնական հերթական ամոթալի որոշումն է Ներսիսյանի կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ