![]()
Այսօր՝ փետրվարի 8-ին, Իտալիայի Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի քաղաքներում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։
Մրցումային երկրորդ օրը դահուկավազքի 20 կմ սկիաթլոն մարզաձևում մրցասպարեզ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։ Մեր մարզիկի մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին։
Հիշեցնենք, որ ընթացիկ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը առաջինը ներկայացրել է Կատյա Գալաստյանը։
Աղբյուրը`ArmSport.am
![]()