![]()
Այսօր հայ ընթերցողին է ներկայացվել հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը՝ «Իմ կյանքը` միշտ կենտրոնում» վերնագրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գրքի բնօրինակը իտալերեն է: Գիրքն ունի 25 գլուխ: Այն պատմություն է որդիական կարոտի և հոր` Համլետ Մխիթարյանի մասին:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Մխիթարյանը հանդես է եկել ուղերձով. «Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին, այլ նրանց մասին, ովքեր երազում են, պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում: Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումների ու ցավոտ պահերի մասին է»,- ասել է Մխիթարյանը:
![]()