![]()
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային մոտ 185 միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի պահեստամասեր մատակարարելու հնարավոր գործարքը։ Այս մասին հայտարարվել է Պենտագոնի պաշտպանական համագործակցության գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը IX դասի պահեստամասերի և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքը, որի արժեքը մոտավորապես 185 միլիոն դոլար է», — ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ը կարծում է, որ սա անմիջական ազդեցություն կունենա ուկրաինական բանակի մարտադաշտում արդյունավետության վրա՝ «բարձրացնելով մարտական պատրաստվածությունը և բարելավելով լոգիստիկան»։ Այնուամենայնիվ, Պենտագոնը պնդում է, որ գործարքը չի ազդի տարածաշրջանում ռազմական հավասարակշռության վրա։
![]()