Պատմությունից հայտնի է, որ ժողովրդին նվաճելու, ձուլելու ամենակարճ ճանապարհը լեզուն ու գիրը վերացնելն է․ Առաքելյան

Քաղաքագետ  Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարել է Տաշիր Սամոյի՝ Հայաստանում ռուսերենը պետական լեզու դարձնելու ստորացուցիչ առաջարկին։

Սամվել Կարապետյանի ոտնձգությունը հայ ժողովրդի սրբության սրբոցի՝ լեզվի նկատմամբ

Պատմությունից հայտնի է, որ ժողովրդին նվաճելու, ուծացնելու, ձուլելու ամենակարճ ճանապարհը լեզուն ու գիրը վերացնելնելն է։ Հիմա Կարապետյանն առաջարկում է Ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու և սա հայ ժողովրդի ինքնության դեմ ամենամեծ հարվածն է, քանզի հենց լեզուն է մեզ որպես ազգ պահել ու հասցրել մինչև 21-րդ դար։

Ու այս մարդիկ իրենց նեղ բիզնես շահերից ելնելով այսօր պատրաստ են սկսել ազգային լեզուն ու գիրը լիկվիդացնելու գործընթացը։ Նույնիսկ սովետական իշխանություններին դա չի հաջողվել , իսկ այս մարդիկ պատրաստ են դա անել ու եթե գան իշխանության նրանք կչեզոքացնեն ազգային լեզու, կանվանափոխեն եկեղեցին , դե իսկ Հայաստանին էլ սպասում է գուբեռնիայի հեռանկարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ