Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում կայացել է ավանդական «Ապարանյան ձմեռ» գունեղ փառատոնը, որը հերթական անգամ ձյունառատ Խաչասարում համախմբել է ապարանցիներին և տարբեր մարզերից և համայնքներից եկածքաղաքացիներին։

Ներկա են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, համայնքապետեր, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Արայիկ Հարությունյանը մարզպետի հետ շրջել է Ապարանի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, զրուցելապարանցիների հետ, ծանոթացել տեղական արտադրողներին։

Փառատոնի ընթացքում կայացել են մարզական խաղեր, որոնց հաղթողներն արժանացել են պատվոգրերի և մրցանակների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ