Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար

Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակապահովման հարցին։ Բարեփոխման մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշել է, որ բնակարանը տրամադրվելու է սեփականության իրավունքով՝ պայմանով, որ զինծառայողը նվազագույնը 20 տարի ծառայություն կանցնի նշված մարմիններում։

Նրա խոսքով՝ հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով հնարավոր կլինի բնակարան ձեռք բերել, հաշվարկվելու է Երևանում 80 քմ մակերեսով անշարժ գույքի արժեքի հիման վրա, որը ներկայում կազմում է 35 մլն դրամ։

Միևնույն ժամանակ, զինծառայողը հնարավորություն կունենա այդ գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ