![]()
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ևս մեկ բարեփոխում, որն առնչվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների բնակապահովման հարցին։
«Բնակարանը սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնի վերոնշյալ մարմիններում: Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 մլն դրամի չափ, և նա հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- ասել է նախարարը։
![]()