![]()
Այո՛, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ նշելով, որ ամսաթվերի մասով պետք է սպասել երկկողմ հայտարարություններին։
Այս այցը, ըստ որոշ գնահատականների ուղերձ է, ինչ ուղերձի մասին է խոսքը Հայաստանի դեպքում։
Պատասխանելով հարցին Կոստանյանն ասաց՝ այդ ուղերձը ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ ամբողջ հարավային Կովկասին։
«ԱՄՆ-ն պատասխանատու է իր ստանձնած հանձնառություններին որպես վկա օգոստոսի 8-ից հետո, իսկ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում մենք շարունակում ենք զարգացնել մեր ռազմավարական գործընկերությունը պաշտոնական Վաշինգտոնի հետ և վստահաբար այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ, որոնք էլ ավելի կխորացնեն այս հարաբերությունները և թույլ կտան անգամ բացահայտել համագործակցության նոր ոլորտներ։ Կարծում եմ՝ բավական կարևոր և ազդեցիկ այց ենք ունենալու»,- ասաց Կոստանյանը։
![]()