Աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի հետ չառնչվող կարիքներին․ Մանավազյան

Սամվել Կարապետյանի եղբորորդին ժամանակ առ ժամանակ խոսում է Շիրակի մարզում աղքատության մակարդակից, հետաքրքիր է այդ մարզում բնակվող մարդկանց աչքերին ինչպե՞ս է նայում, երբ իրենց կառավարման օրոք ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում 14.167 կՎտ/ժ էլեկտրաէներգիա են հավելագրել:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով․

«Իսկ իրենց հայրենի Լոռու մարզի բնակիչներին ի՞նչ պատասխան է տալու «Դեբեդ» մասնաճյուղում արձանագրված 29.701 կՎտ/ժ-ի հավելագրումների համար:

Արաքս, Գեղամա, Մասիս, այստեղ ևս հավելագրումներ են արվել: Շուրջ 1000 սպառողների իրավունքներ են խախտվել:

«Դեբեդ» և «Գեղամա» մասնաճյուղերում բազմաթիվ աշխատողներն իրենց լիազորությունները կատարելու փոխարեն մասնաճյուղերի ղեկավարների հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացրել մասնաճյուղի տարածքում գործունեություն ծավալած այլ կազմակերպությունների համար:

ՀԷՑ-ին պատկանող տեխնիկան ծառայեցվել է այդ կազմակերպությունների կարիքների համար, որի հետևանքով 13.5 մլն դրամ է վճարվել այդ տեխնիկայի վերանորոգման և սպասարկման համար:

Այսինքն այս մարդիկ հանրային ռազմավարական նշանակության օբյեկտի աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի գործունեության հետ չառնչվող կարիքներին:

Այ սա է այդ մարդկանց ձևը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ