Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է

Փետրվարի 6-ին Արթիկ քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տարածք ժամանած Արթիկի փրկարարներին, պարեկներին ու Շիրակի մարզի քրեական ոստիկաններին հաջողվել է փրկել 24-ամյա աղջկա կյանքը, ում տեղում Արթիկի հիվանդանոցի բժիշկները նախ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել ոստիկանության Արթիկի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ