Կարդում ես ու ցնցվում․ մինչև հիմա գիտի՝ գյուղատնտեսության նախարարությունը գյուղաբնակների նախարարությունն է

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյան՝ 400 000 գյուղացի նախարար չունի հայտարարությանը։

«Ես չգիտեմ՝ ո՞վ է մտածել Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Ես չգիտեմ՝ դա ո՞ւմ «հրաշալի» միտքն է, որ 400 000 գյուղացի չունենա նախարար։ Տարվա ընթացքում ընդամենը 100 միլիոն դոլար ենք հատկացնում՝ գյուղատնտեսական ծախսերին մեր երկրում՝ 400 000 մարդու համար։ Ու գիտե՞ք ինչն է ամենացավալին, որ գյուղատնտեսության համար նախատեսվող բյուջեն այս տարի ևս կրճատվել է։ Հաջորդ տարի ևս ծրագրով կրճատվում է Հայաստանում։ Այսինքն՝ ի՞նչ է, մեզ գյուղ պետք չէ՞։ Ամբողջությամբ մենք ներկրում ենք, մեր ամբողջ սնունդը կախված է դրսից ներկրումներով։ Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, բայց չենք վերականգնելու Հանրապետության հրապարակում։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի Արարատյան դաշտի կենտրոնում, Արմավիր, Էջմիածին, որտեղ մեր գյուղատնտեսության սիրտն է»։

Կարդում ես ու ցնցվում․

Պարզվում է՝ Նարեկ Կարապետյանը մինչև հիմա գիտի թե գյուղատնտեսության նախարարությունը դա գյուղացիների՝ գյուղաբնակների նախարարությունն է։ Հետաքրքիր է, թե ըստ նրա, որն է քաղաքաբնակների նախարարությունը․ հավանաբար՝ քաղաքաշինության նախարարությունը, որը նունպես որպես նախարարությունը տրանսֆորմացվել է այլ մարմնի, բայց Կարապետյանը չի խոսում այն բացելու մասին, բայց, սկսել է մտահոգվել գյուղացիների համար նախարարություն բացելու մասին։ Հավանաբար, դա սեքսի նախարարությունն է քաղաքաբնակների համար։ Գյուղացիները թող գյուղատնտեսությամբ զբաղվեն, սեքսն ինչ են անում։

Ինչ ասես մարդուն, որը հայտարարում է, որ «400 000 գյուղացի իր նախպարարը չունի», ու տեղյակ չի, որ ժամանակակից աշխարհում ու առաջադեմ երկրներում ոչ միայն գյուղի կոնցեպցիան է փոխվել, այլ նաև՝ գյուղում ոչ բոլոր մարդիկ են, որ այլևս զբաղվում են գյուղատնտեսությամբ․․․ Օրինակ, Անգլիայում, Եվրոպայի այլ պետություններում գյուղն այլևս միջին խավի բնակության վայր է, քանի որ այնտեղ քոթեջ կամ սեփական տուն իրեն թույլ տալ կարող է միայն բավական ապահովվածը, իսկ այդ շեմից ցած գտնվող մարդիկ ապրում են քաղաքներում՝ բազմաբնակարան շենքերում․ /սա չի նշանակում, թե հարուստներ քաղաքներում չկան/։ Եվ այդ նույն գյուղական բնակավայրերում ֆերմերային կամ գյուղատնտեսական աշխատանքներում զբաղված է միայն չնչին տոկոսոը, այն էլ դեռ հարց է՝ թե ագարակատերը ո՞վ է ու որտեղի՞ց է։

Բայց այս տղան դեռ պատկերացնում է, որ գյուղում ապրում են միայն բոստան փորող, կով, հավ ու ոչխար պահող մարդիկ, իսկ քաղաքներում՝ հավանաբար սեքս անող մարդիկ, և ով խայտառակություն, գյուղում ապրող մարդիկ իրենց նախարարությունը և նախարարը չունեն, և այն պետք է վերստեղծել․․․․ երկրի գյուղատնտեսական սրտում՝ Արարատյան դաշտի կենտրոնում․․․
Եթե նորընծա «վարապետացուն» գոնե քննարկեր գյուղատնտեսության նախարարության վերակազմավորման նպատակահարմարության հարցը /որը ժամանակին մենք բոլորս քննարկել ենք ու նույնիսկ անհամաձայնություն հայտնել այսպիսի օպտիմիզացիայի առոմով, իսկ Կարապետյանը ՀԷՑ-ում բարձր աշխատավարձով վայելում էր/, դա մի կերպ կհասկանայի։ Բայց երբ այդ հարցի ուղեկից է դարձվում «գյուղացին պետք է իր նախարարն ունենա» և «գյուղատնտեսության սիրտը Արարատյան դաշտավայրն է» անգրագիտությունը, այ, սա արդեն դիմանալու չէ․․․

Ամեն արտահայտությունից ուղղակի զարզանդվում է մարդու ուղեղը, թե ո՞նց է հնարավոր լինել աշխարհի միլիարդատերերի ցանկում ու գումար չհատակցնել, որ սեփական երեխաներիցդ մինչև եղբորդ երեխաներ գոնե լավագույն կրթությունը չստանան․․․

Ու այս գիտելիքների պաշարով մտել են քաղաքականություն և հավակնություն են ներկայացնում լինել երկրի վարչապետ․․․

Մեղա քեզ, Տե՛ր․․․»,- գրել է Սաֆարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ