Լավրովը ճիշտ կանի՝ չխառնվի մեր գործերին. TRIPP-ի կյանքի կոչման ճանապարհին չենք հանդուրժի խոչընդոտներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ TRIPP-ի կյանքի կոչման և իրագործման ճանապարհին արվող կարևոր քայլերն արդեն նկատելի են:

«TRIPP-ի կյանքի կոչման ճանապարհին չենք հանդուրժելու որևէ խոչընդոտ»,- շեշտում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի յուրաքանչյուր պետության շահից է բխում խաղաղությունը:

Ըստ պատգամավորի՝ «Զայեդ» մրցանակին արժանանալը ցույց է տալիս ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ ջանքերի արդյունքը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, վերջինս նկատում է. «ՀԱՊԿ-ը որևէ օգուտ չի կարող բերել մեզ, նա այլևս մեր անվտանգության շրջանակում գոյություն չունի, և ՀՀ-ն մտավախություն չունի, իսկ Լավրովը ճիշտ կանի՝ չխառնվի մեր ներքին գործերին»:

Անդրադառնալով Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին Բաքվում ցմահ դատապարտելուն՝ իշխող ուժի անդամն ասում է. «Մեր ամենօրյա ջանքերը ուղղված են մեր մյուս գերիների վերադարձին»:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Գասպարյանը հռետորական հարց է հնչեցնում. «Ի՞նչ են ստանալու վարչապետի հեռացումով նախկին նախագահները և մնացածը. ապօրինի գույքը, գողացածը հետ չեն տա, ՀՀ-ն կմտնի միութենական կազմ: Քաղաքացին կարևոր քայլ պետք է կատարի՝ գնալով ընտրատեղամաս և ընտրություն կատարելով խաղաղության ու պատերազմի միջև»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ