![]()
«ԵԱՀԿ-ն գտնվում է խոր ճգնաժամի մեջ»։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի և գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կանգնած է ինքնաոչնչացման վտանգի առաջ։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի շահագրգռվածությունը Մոսկվայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի հետ երկխոսությունը վերականգնելու հարցում։
![]()