Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է 15 տարեկան տղայի մարմին

Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը՝ ժամը 00:40-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ոստիկանության խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների՝ տղան ինքնասպան է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ