Հուսով եմ՝ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն. Պապոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին

«Շատ լավ է, որ Թուրքիան մեր՝ նվազագույնը տնտեսապես ամենամեծ հարևանն է իր ՀՆԱ-ի ծավալով, ունենք հնարավորություն սահմանը բացելու»:

Այս մասին 2025 թվականի արդյունքների տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պայմաններով և երբ կբացվի Թուրքիայի հետ սահմանը:

«Հուսով եմ, որ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն այդ մասին»,- ասել է նախարարը և հիշեցրել, որ Մարգարայի կամուրջն ամբողջապես պատրաստ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ