![]()
«Ռուսաստանցի բիզնեսմենի գավառական առաջարկի մասին»,- այսպես է ֆեյսբուքյան եթերը վերնագրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Սամվել Կարապետյանի առաջարկը՝ ՀՀ-ում ռուսերենն ու անգլերենը դարձնել պետական լեզու, համարում եմ անընդունելի, խայտառակ ու անինքնասեր առաջարկ: Քանի մենք իշխանության ենք, ՀՀ-ում լինելու է մեկ պետական լեզու՝ հայերենը»,- իր խոսքում նշել է փոխխոսնակը:
Տարիներ առաջ «Armenian Business Forum»-ի ժամանակ Սամվել Կարապետյանն ասել էր. «Կցանկանայի, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ»:
![]()