![]()
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ հունվարի 29-ի ասուլիսին իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
«Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին պարտավորեցնել Հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձև.տեղադրել հայտարարություն Ֆեյսբուք սոցիալական կայքի Պատասխանողի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
2. Պատասխանող՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
3․ Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 000 (հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար»,- ասվում է :
Հիշենենք՝ Քոչարյանին ասուլիսին անդրադարձել էր Սիմոնյանի հայտարարությունը Քոչարյանի կառավարման տարիներին բանակի վիճակի մասին: Քոչարյանն արձագանքել էր՝ նշելով.
«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Սիմոնյանը, ո՞ւր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ, որ նույնիսկ նորմալ ծառայել է, նման լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- ասել էր Քոչարյանը։
![]()