![]()
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Հրաչյա Քոչար 27) հայտնաբերվել են խախտումներ։
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
![]()