Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 2 «Տոյոտա» և «Նիսսան» մակնիշի մեքենաներ

Փետրվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:00-ի սահմաններում Վերին Անտառային 146/1 հասցեի դիմաց արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ Հայկ Մ․-ի վարած «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ