Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. Թրամփ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկապես լավ առաջնորդներ են՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ:

Նա հերթական անգամ հիշեցրել է մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործում իր դերի մասին:

«Ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Թրամփը:

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինտոնի խաղաղության գագաթնաժողովին և դրա արդյունքներին՝ Թրամփն ընդգծել է, որ երկու երկիրը երկար տարիներ հակամարտում էին, սակայն իրեն հաջողվել է արագ կարգավորել ամեն ինչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ